Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով-2

Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով-2
29.06.2024 | 11:58

Մեդվեդևը հույս է հայտնել, որ ՌԴ թշնամիները դժոխքում սրբազան կրակում այրվելուց առաջ, կայրվեն երկրային կրակում…


(սկիզբը՝ այստեղ)

Ինչպես արդեն նշել ենք վերլուծականի նախորդած մասում, Միացյալ Նահանգներն էլ, իր հերթին, Սիրիայում մի խորամանկ քայլով փորձել է վնաս պատճառել Ռուսաստանին, ինչը, բարեբախտաբար, չի ստացվել: Իսկ ի՞նչ է պատահել:
Ինչպես հայտնի է, Սիրիայում առ այսօր ապօրինաբար, այդ երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ոտնահարմամբ գտնվում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը
Հունիսի լույս 25-ի գիշերը Սև ծովի երկնքում ամերիկյան ռազմավարական հետախուզական «Global Hawk» (RQ-4 Global Hawk) ԱԹՍ- ի կործանումից (դատելով ամենից, ռուսական ՌԷՊ- ի միջոցով) ժամեր հետո, արդեն ցերեկվա ընթացքում կոալիցիայի հրամանատարությունը կամ ԱՄՆ-ի զինուժն իր հետախուզական- հարվածային «MQ-9 Reaper» ԱԹՍ-ն ուղղորդել է կամ թռիչքների համար արգելված գոտի, կամ միտումնավոր մի այնպիսի շրջան, որտեղ հիշյալ ԱԹՍ-ի հետախուզական գործունեությունը չէր կարող չհետաքրքրել ու հետաքրքրել է ՌԴ օդա-տիեզերական ուժերին, ինչով պայմանավորված, ամերիկյան ԱԹՍ-ին է մոտեցել պլանային թռիչքի մեջ գտնվող ՌԴ օդա-տիեզերական ուժերի Су-34 բազմանպատակային կործանիչ-ռմբակոծիչը:
Ամերիկյան զինուժի կողմից Հոմս նահանգի տվյալ վայրում թռիչքը, կարծում ենք, միտումնավոր է կատարվել՝ ռուսական կողմին գայթակղելու և ռազմական ինքնաթիռն ԱԹՍ-ին մոտեցնելու համար, ինչից հետո ամերիկյան ԱԹՍ-ի օպերատորը, որը ոչ միայն «MQ-9 Reaper»- ի տեսախցիկների միջոցով տեսել է ոչ հեռու թռչող ռուսական կործանիչ-ռմբակոծիչը, այլև ԱԹՍ-ի ռադարի միջոցով իմացել նրանից Су-34-ի ճշգրիտ հեռավորությունը, ամերիկյան անօդաչուն կտրուկ մոտեցրել է ռուսական ինքնաթիռին, ըստ էության, տարել նրա հետ բախման, սակայն ամերիկյան անօդաչուի առավելագույն արագությանն իր առավելագույն արագությամբ շուրջ 5 անգամ գերազանցող Су-34-ի օդաչուն ժամանակին տեսնելով իր ինքնաթիռին «MQ-9 Reaper»-ի վտանգավոր մերձեցումը, կտրուկ մանևրով ու մեծ արագությամբ հեռացել է նրանից ու կանխել բախումը, որի հետևանքով, բացի երկու կողմերի բազմամիլիոն նյութական կորուստներից, ռուսական կողմը կունենար նաև մարդկային կորուստներ (անձնակազմը բաղկացած է 2 հոգուց):
Ինչպես հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ- մայոր Յուրի Պոպովը, Հոմս նահանգում «կոալիցիայի» «MQ-9 Reaper» անօդաչուն վտանգավոր կերպով մոտեցել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Су-34-ին, որը պլանային թռիչք էր իրականացնում Սիրիայի երկնքում:
«Այսօր ժամը 13:45- ից (համընկնում է Մոսկվայի ժամանակով ժամը 13: 45- ին.- ծանոթ.՝ խմբ.) մինչև 13: 53-ը Հոմս նահանգի Էս-Սուհնե բնակավայրի վրա, յոթ հազարից մինչև ութ հազար մետր բարձրությունների վրա, տեղի է ունեցել կոալիցիայի» «MQ-9 Reaper» մոդուլային անօդաչու թռչող սարքի վտանգավոր մերձեցում Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերի Су-34 ինքնաթիռի հետ, որը պլանային թռիչք էր իրականացնում Սիրիայի օդային տարածքում»,- «РИА Новости»–ի տեղեկացմամբ , ասել է Պոպովը հունիսի 25-ին, ճեպազրույցի ժամանակ:
Գեներալը հավելել է, որ «ռուսական օդաչուն ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, ժամանակին անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել բախումը կանխելու համար»:
Սիրիայում տեղի ունեցած վերոնշյալ միջադեպի հաջորդ օրը՝ հունիսի 26-ին, Եմենի հուսիթները հայտարարել են Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելին պատկանող նավին հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին:
«Անսար Ալահ» շարժման Եմենի հուսիթները սեփական արտադրության նոր հիպերձայնային հրթիռով հարված են հասցրել Արաբական ծովում իսրայելական «MSC SARAH V» նավին. այս մասին հունիսի 26-ին հայտնել է արմատական կազմակերպության ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Ի՞նչ… Աղքատ Եմենի աղքատ հուսիթները (ֆինանսապես աղքատ, բայց հոգեպես հարուստ ու համարձակ) հիպերձայնային հրթիռո՞վ… Մի հրթիռով, որից աշխարհի տնտեսապես հզոր ու տեխնոլոգիապես զարգացած ընդամենը մի քանի երկիր ունեն:
«Եմենի զինված ուժերն առաջին անգամ սեփական արտադրության հիպերձայնային հրթիռ են օգտագործել Արաբական ծովում իսրայելական MSC SARAH V նավի դեմ»,- «Известия»–ի փոխանցմամբ , նշել Է Սարիան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter).
Նրա խոսքով՝ տվյալ զենքն ունի առաջավոր բնութագրեր, և հրթիռը ճշգրիտ է հարվածելիս և ունակ խոցելու մեծ հեռավորության վրա գտնվող թիրախները: Ավելին, որպեսզի հիպերձայնային հրթիռով իսրայելական նավին հարվածելու վերաբերյալ իրենց տեղեկատվությանը կասկածողներ չլինեն, հուսիթները X սոցիալական ցանցում հրապարակել են իսրայելական «MSC SARAH V» կոնտեյներային նավի վրա հիպերձայնային հրթիռի արձակման տեսագրությունը:
Թերևս ավելորդ չէ նշել, որ Արաբական ծովում, Կարմիր ծովում, Միջերկրական ծովում գործող իսրայելական, ամերիկյան և, ընդհանրապես, արևմտյան որևէ ռազմանավ հիպերձայնային հրթիռից պաշտպանվելու հնարավորություն չունի:
Երբ հուսիթների հիշյալ հայտարարությունից ու հրթիռի արձակման տեսագրության հրապարակումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարեց՝ «Սևաստոպոլում տեղի ունեցած ողբերգությունը, անշուշտ, չի մնա և չի մնում առանց մեր պատասխանի… Արևմուտքը պետք է զգա սահմանային ռիսկերը՝ կապված նման գործողությունների հետ», շատերը հիշեցին հիպերձայնային հրթիռով ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցի նավին հասցված վերոնշյալ հարվածի մասին:
Թերևս պատահական չէ, որ ՌԴ-ի նկատմամբ գազազած Իսրայելը դրանից հետո որոշում է կայացրել ՈՒկրաինային փոխանցել 8 հատ «Պետրիոտ» հակաօդային և հակահրթիռային համալիր, որոնց խիստ կարիքն ինքն էլ այս պահին՝ «Հըզբոլահ»-ի, Լիբանանի, Իրանի հետ հավանական պատերազմի շեմին, ունի:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 20575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ